Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնվեց Սրբալույս Մյուռոնը: Արարողությանը ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ, դեսպաններ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Տամբովի և Ռասկազովսկի Գերաշնորհ Թեոդոսիոս Միտրոպոլիտի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային ֆինանսական կազմակերպություններին կոչ է արել թույլ չտալ վարկավորման խեղդող համակարգերի ազդեցությունը երկրների զարգացման վրա:
Երբ ճրագը վառում են, այն բարձր տեղ են դնում, որ լուսավորի շուրջը եղողներին։ Այդպես էլ Արարիչ Տերը առաջինը համայն ազգերից հավատքի լույսով լուսավորեց հայոց հինավուրց ազգն ու դրեց Արարատ լեռան վրա, որ լուսավորի դեռևս հեթանոսական խավարում գտնվող ազգերին։
Կա հոգու աչք, սրտի աչք, մտքի և, վերջապես, մարմնի աչք, որը պարզապես տեսնում է աշխարհը իր բոլոր մանրամասներով հանդերձ, իր արտաքին բացատրմամբ, ըմբռնողականության վերացականությամբ, ուր առարկան, իրը, ամենայն բան երևութական են:
Տե՛ր Աստված մեր, հզոր և ողորմած, Դու, որ անսահման սիրովդ մեզ ստեղծեցիր հողից Քո պատկերի համաձայն ու բարի պարգևներովդ հոգում ես մեր ամենօրյա կարիքները, լի սրտով շնորհակալություն ենք hայտնում Քեզ ամեն ինչի համար, որ պարգևեցիր մեզ մեր ծննդյան օրվանից մինչև այսօր։
Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...